Պայմաններ և դրույթներ

KHNAMI ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

«KHNAMI» Palliative Care Center LLC
ՀՎՀՀ՝ 00211847
Հասցե՝ ՀՀ, Երևան, Գ. Շերամի փ. 2
Կայք՝ khnami-center.com
Էլեկտրոնային փոստ՝ contact@khnami-center.com
Հեռախոս՝ +374 93 577 539

1. Ընդհանուր դրույթներ

Սույն դրույթները կարգավորում են khnami-center.com կայքի և KHNAMI-ի կողմից կայքի միջոցով առաջարկվող այլ թվային ծառայությունների օգտագործման պայմանները։

«KHNAMI» Palliative Care Center LLC-ն (այսուհետ՝ «KHNAMI») Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն է՝ իր գործունեության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված շրջանակներում։

Սույն Պայմաններում՝

Կայքից օգտվելը, հաշիվ ստեղծելը, ծառայության վերաբերյալ հարցում ուղարկելը, այց ամրագրելը կամ առցանց վճարման գործառույթից օգտվելը նշանակում է, որ Օգտատերը ծանոթացել է սույն Պայմաններին՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են տվյալ հարաբերության նկատմամբ։

Սույն Պայմանները չեն փոխարինում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկացված համաձայնությանը, բժշկական փաստաթղթերին, խնամքի անհատական պլանին կամ, անհրաժեշտության դեպքում, KHNAMI-ի և Պացիենտի, նրա օրինական ներկայացուցչի կամ համապատասխան իրավասություն ունեցող այլ անձի միջև կնքվող բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրին։

2. Ծառայություններից օգտվող անձինք

KHNAMI-ի կողմից կայքի միջոցով առաջարկվող ծառայությունները նախատեսված են հիմնականում չափահաս անձանց համար, եթե KHNAMI-ն որևէ կոնկրետ ծառայության վերաբերյալ այլ բան հստակ չի նախատեսել։

Պացիենտը կարող է գործել անձամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ իր օրինական ներկայացուցչի կամ նման իրավասություն ունեցող այլ անձի միջոցով։

Հարազատը, ընտանիքի անդամը կամ այլ անձը կարող է կազմակերպել պացիենտի խնամքը, կապ հաստատել KHNAMI-ի հետ կամ վճարել ծառայությունների համար։ Սակայն միայն այդ հանգամանքները ինքնին տվյալ անձին չեն տալիս պացիենտի առողջական վիճակի, բժշկական օգնության կամ այլ բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունների նկատմամբ հասանելիության իրավունք։

Բժշկական տեղեկատվության տրամադրումը հարազատին, վճարողին կամ երրորդ անձի իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքերի առկայության դեպքում, ինչպես նաև հաշվի առնելով պացիոնտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը։ 

KHNAMI-ն իրավունք ունի պահանջելու անձը հաստատող փաստաթուղթ, ներկայացուցչության կամ լիազորության հիմքը հաստատող փաստաթուղթ՝ նախքան Պացիենտի վերաբերյալ տեղեկատվության հասանելիություն տրամադրելը կամ անձնական էջի հասանելիություն բացելը։

3. Կայքի միջոցով հասանելի գործառույթները

Կախված ծառայությունների առկայությունից, տեխնիկական հնարավորություններից և KHNAMI-ի գործունեության շրջանակից՝ Կայքը կարող է հնարավորություն տալ՝

  1. տեղեկանալ KHNAMI-ի և նրա ծառայությունների մասին,
  2. ուղարկել ծառայության վերաբերյալ հարցում,
  3. ամրագրել այց կամ խորհրդատվություն,
  4. դիմել տնային խնամքի կամ այլ հասանելի ծառայությունների կազմակերպման համար,
  5. ձեռք բերել կամ վճարել հասանելի ծառայությունների կամ ծառայությունների փաթեթների համար,
  6. օգտվել առցանց խորհրդատվության կազմակերպման հնարավորությունից,
  7. մուտք գործել անձնական էջ,
  8. անձնական էջի միջոցով ծանոթանալ իրեն մատուցված բժշկական խառայությունների, վճարումների և այլնի մասին 
  9. ստանալ ծառայությունների կազմակերպման, վճարման կամ այլ անհրաժեշտ տեղեկություններ 

4. Այցերի ամրագրում և ծառայության հաստատում

KHNAMI-ն կարող է նախքան ծառայության հաստատումը կամ սկսելը՝

Եթե մասնագիտական գնահատման արդյունքում պարզվում է, որ տվյալ ծառայությունը չի համապատասխանում Պացիենտի բժշկական կարիքներին, անվտանգ չէ, տվյալ պահին հասանելի չէ կամ չի կարող տրամադրվել KHNAMI-ի գործունեության շրջանակում, KHNAMI-ն կարող է չհաստատել տվյալ ծառայությունը կամ առաջարկել համապատասխան այլ ծառայություն։

5. Առցանց խորհրդատվություն և հեռավար հաղորդակցություն

KHNAMI-ի կողմից կազմակերպվող առցանց խորհրդատվությունը կարող է իրականացվել, կախված կոնկրետ ծառայությունից և նախապես համաձայնեցված եղանակից, հեռախոսային կապի, տեսազանգի կամ այլ համապատասխան կապի միջոցի միջոցով։

Առցանց խորհրդատվությանը, կիրառելի դեպքերում, կարող են մասնակցել Պացիենտը կամ նրա օրինական ներկայացուցիչը։

KHNAMI-ն առցանց խորհրդատվությունը չի համարում առերես բժշկական զննման ամբողջական փոխարինում։

 

6. Պացիենտի անձնական էջ և հաշվի անվտանգություն

Անձնական էջից օգտվելու համար KHNAMI-ն կարող է պահանջել նախնական գրանցում և նույնականացում։

Օգտատերը պարտավոր է՝

KHNAMI-ն կարող է ժամանակավորապես սահմանափակել հաշվի հասանելիությունը, եթե դա ողջամտորեն անհրաժեշտ է անվտանգության, տվյալների պաշտպանության կամ տեխնիկական սպասարկման նպատակներով։

7. Բժշկական գաղտնիք և բժշկական տեղեկատվության հասանելիություն

Պացիենտի առողջական վիճակի, բժշկական օգնության և սպասարկման, հետազոտությունների, ախտորոշման, բուժման, խնամքի և բժշկական փաստաթղթերում առկա այլ տեղեկությունները պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

KHNAMI-ն բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններին հասանելիությունը սահմանափակում է այն անձանցով, որոնց նման հասանելիությունը անհրաժեշտ է իրենց լիազորված մասնագիտական կամ ծառայողական պարտականությունները կատարելու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման տեղեկություն ստանալու իրավունք ունեցող այլ անձանց կամ ՀՀ պետական մարմինների շրջանակով։

Եթե Պացիենտը կամ նրա օրինական ներկայացուցիչը իրավաչափ կերպով լիազորում է այլ անձի ստանալ որոշակի բժշկական տեղեկություն, KHNAMI-ն կարող է տվյալ անձին տրամադրել միայն լիազորության շրջանակներում հասանելի տեղեկությունը։

Վճարող կամ ծառայություն կազմակերպող անձը բժշկական տեղեկատվություն ստանալու իրավունք չի ձեռք բերում միայն ծառայության համար վճարելու կամ Պացիենտի հարազատը լինելու հիմքով։

Առանց Պացիենտի համաձայնության բժշկական տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն այն դեպքերում, երբ դա թույլատրվում կամ պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

8. Գներ և վճարումներ

Եթե այլ բան հստակ նշված չէ, KHNAMI-ի կողմից հրապարակվող ծառայությունների գները սահմանվում են հայկական դրամով (AMD)։

Այլ արժույթով հաշվարկ կամ վճարում իրականացնելու դեպքում արժույթի փոխարկումը, կիրառելի փոխարժեքը և հնարավոր բանկային կամ քարտային վճարները կարող են սահմանվել համապատասխան բանկի, քարտային համակարգի կամ վճարային ծառայություն մատուցողի կողմից։

Առցանց քարտային վճարումները կարող են մշակվել KHNAMI-ի կողմից օգտագործվող վճարային գործընկերոջ միջոցով, ներառյալ՝ համապատասխան պայմանավորվածության դեպքում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի վճարային ենթակառուցվածքով։

Եթե վճարային քարտի տվյալները մուտքագրվում են անմիջապես բանկի կամ վճարային ծառայություն մատուցողի պաշտպանված միջավայրում, KHNAMI-ն չի մշակում կամ պահպանում քարտի ամբողջական համարը կամ CVV անվտանգության կոդը, բացառությամբ այն տվյալների, որոնց մշակումն անհրաժեշտ է գործարքի փաստը, կարգավիճակը և հաշվապահական տեղեկատվությունը գրանցելու համար։

Վճարման, վերադարձի, չեղարկման և կանխավճարների նկատմամբ կիրառվում է նաև KHNAMI-ի առանձին «Վճարման, վերադարձի և չեղարկման քաղաքականությունը»։

9. Պացիենտի, ներկայացուցչի և պատվիրատուի պարտականությունները

Պացիենտը, նրա օրինական ներկայացուցիչը կամ լիազորված երրորդ անձը պարտավոր է KHNAMI-ին տրամադրել ծառայության անվտանգ և պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկություններ։ 

Ծառայության ընթացքում պետք է տրամադրվի Պացիենտի վիճակի էական փոփոխությունների, հայտնի ալերգիաների, ընդունվող դեղերի և խնամքի կազմակերպման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություն։

Պացիենտը և նրա հետ կապված անձինք պարտավոր են հարգալից վերաբերվել KHNAMI-ի աշխատակիցներին և չստեղծել նրանց կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր իրավիճակներ։

Տնային խնամքի դեպքում Պացիենտը կամ ծառայությունը կազմակերպող անձը պարտավոր է, հնարավորության սահմաններում, ապահովել ծառայության անվտանգ կազմակերպման համար ողջամտորեն անհրաժեշտ պայմաններ։

Այլ անձի համար ծառայություն կազմակերպող կամ վճարող անձը պատասխանատու է իր կողմից ներկայացվող տեղեկությունների ճշգրտության և իր լիազորությունների վերաբերյալ տրամադրված տեղեկությունների հավաստիության համար։

10. Պացիենտի կամ պատվիրատուի կողմից ծառայության չեղարկում կամ դադարեցում

Պացիենտը կամ իրավասու անձը կարող է դադարեցնել ապագայում նախատեսված ծառայությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ KHNAMI-ի հետ առկա պայմանագրային հարաբերություններով նախատեսված կարգով։

Ապագա տնային այցը կամ այլ առանձին պլանավորված ծառայությունը չեղարկելու կամ տեղափոխելու համար անհրաժեշտ է KHNAMI-ին տեղեկացնել 24 ժամ շուտ կամ տվյալ ծառայության համար պայմանագրով սահմանված  այլ ժամկետում։ 

Չեղարկման կամ տեղափոխման դեպքում կիրառելի վճարման պայմանները, ներառյալ ուշ չեղարկման դեպքում հնարավոր վճարման ենթակա գումարները, սահմանվում են KHNAMI-ի Վճարման, վերադարձի և չեղարկման քաղաքականությամբ կամ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ կնքված պայմանագրով։ 

11. KHNAMI-ի կողմից ծառայության կասեցում կամ դադարեցում

KHNAMI-ն կարող է կասեցնել, հետաձգել, սահմանափակել կամ դադարեցնել ծառայությունը, եթե դա անհրաժեշտ է՝

Չվճարման հիմքով ծառայության սահմանափակման կամ դադարեցման դեպքում KHNAMI-ն, հնարավորության դեպքում և եթե տվյալ իրավիճակը չի պահանջում այլ գործողություն, Պացիենտին կամ իրավասու անձին նախապես կտեղեկացնի իրավիճակի և հետևանքների վերաբերյալ։

12. Կայքում հրապարակված տեղեկատվություն

Կայքում հրապարակված ընդհանուր տեղեկատվությունը տեղեկատվական բնույթ ունի և ինքնին չի հանդիսանում կոնկրետ անձի անհատական բժշկական ախտորոշում, բուժման պլան կամ ծառայության արդյունքի երաշխիք։

Յուրաքանչյուր Պացիենտի բժշկական օգնությունը և խնամքը կազմակերպվում է նրա անհատական առողջական վիճակի, բժշկական կարիքների և համապատասխան բժշկական գնահատման հիման վրա։

13. Մտավոր սեփականություն

Եթե այլ բան հստակ նշված չէ, Կայքում տեղադրված KHNAMI-ի կամ նրա համար ստեղծված տեքստերը, անվանումները, տարբերանշանները, կառուցվածքը, դիզայնի տարրերը պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Օգտատերը կարող է Կայքի բովանդակությունն օգտագործել անձնական և ոչ առևտրային նպատակներով՝ այնքանով, որքանով դա չի խախտում իրավատիրոջ իրավունքները։

Առանց իրավատիրոջ համապատասխան թույլտվության արգելվում է Կայքի բովանդակությունը ամբողջությամբ կամ էական մասով վերարտադրել, վաճառել, հրապարակել, տարածել կամ առևտրային նպատակներով այլ կերպ օգտագործել:

14. Կայքի հասանելիություն և փոփոխություններ

KHNAMI-ն կարող է փոփոխել, թարմացնել, սպասարկել կամ ժամանակավորապես սահմանափակել Կայքի առանձին գործառույթները՝ բարելավման կամ անվտանգության նպատակներով։  

Սույն Պայմանները կարող են փոփոխվել, եթե փոխվում են KHNAMI-ի ծառայությունները, տեխնոլոգիական լուծումները կամ ՀՀ օրենսդրությունը՝ դրանց համապատասխանացենոլւ նպատակով։

Թարմացված տեղեկությունները հրապարակվում են Կայքում՝ համապատասխան ուժի մեջ մտնելու ամսաթվով։

16. Պատասխանատվություն 

Օգտատերը պատասխանատու է իր կողմից դիտավորյալ կամ անփութությամբ ներկայացված ակնհայտ սխալ տեղեկությունների հետևանքների համար՝ այնքանով, որքանով այդ տեղեկությունները պատճառահետևանքային կապ ունեն առաջացած վնասի կամ խնդրի հետ։

KHNAMI-ն չի կրում պատասխանատվություն Օգտատիրոջ կողմից իր մուտքային տվյալները կամավոր կերպով չլիազորված անձին փոխանցելու հետևանքով առաջացած խնդիրների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը կամ խախտումը պայմանավորված է KHNAMI-ի կողմից օրենքով կամ պայմանագրով նախատեսված պարտականությունների խախտմամբ։

17. Բողոքներ և վեճեր

Հարցերի կամ բողոքների դեպքում անձը կարող է նախ դիմել KHNAMI-ին հետևյալ կապի միջոցներով՝

Էլեկտրոնային փոստ՝ contact@khnami-center.com
Հեռախոս՝ +374 93 577 539
Հասցե՝ ՀՀ, Երևան, Գ. Շերամի փ. 2

KHNAMI-ին դիմելը չի սահմանափակում անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական մարմին, իրավունքների պաշտպանության համար իրավասու մարմին կամ դատարան դիմելու իրավունքը։

Սույն Պայմանների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

Վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իրավասու մարմիններում կամ դատարաններում, եթե օրենքով կամ KHNAMI-ի հետ պայմանագրով այլ բան չի նախատեսվում։

18. Լեզու և կապ

Սույն Պայմանները կարող են հրապարակվել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Տարբեր լեզվական տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում հայերեն տարբերակը գերակայում է այնքանով, որքանով դա չի հակասում Հայաստանի Հանրապետության պարտադիր օրենսդրական պահանջներին։

«KHNAMI» Palliative Care Center LLC
ՀՎՀՀ՝ 00211847
ՀՀ, Երևան, Գ. Շերամի փ. 2
Էլեկտրոնային փոստ՝ contact@khnami-center.com
Հեռախոս՝ +374 93 577 539

ՎՃԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Կիրառման շրջանակ

Սույնով սահմանում է KHNAMI-ի կողմից Կայքի միջոցով կամ այլ համաձայնեցված եղանակով առաջարկվող վճարովի ծառայությունների վճարման, կանխավճարի, չեղարկման, տեղափոխման և վերադարձի հիմնական պայմանները։

Սույն դրույները պետք է կիրառվեն համապատասխան ծառայության պայմանների, անհատական պայմանագրի, խնամքի պլանի և Հայաստանի Հանրապետության պարտադիր օրենսդրության հետ համատեղ։

Եթե կոնկրետ բժշկական ծառայության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պահանջում է առանձին պայմանագիր, այլ բժշկական փաստաթուղթ, դրույթները չեն փոխարինում այդ փաստաթղթերին։

2. Գներ և արժույթ

Եթե այլ բան հստակ նշված չէ, KHNAMI-ի ծառայությունների պաշտոնական գները սահմանվում են հայկական դրամով (AMD)։

Կայքում կամ այլ պաշտոնական աղբյուրում հրապարակված գները կարող են փոփոխվել ապագա ծառայությունների համար։

Ծառայության ապագա գնի փոփոխության դեպքում, տվյալ փոփոխությունը հետադարձ ուժով չի ազդում արդեն իսկ սահմանված և կնքված պայմանագրի վրա։

Այլ արժույթով քարտ կամ հաշվից վճարում կատարելու դեպքում արժույթի փոխարկումը կարող է իրականացվել համապատասխան բանկի, քարտային համակարգի կամ վճարային ծառայություն մատուցողի կողմից՝ տվյալ կազմակերպության սահմանած պայմաններով և տվյալ օրվա փոխարժեքով։

 

 

3. Քարտային և առցանց վճարումներ

KHNAMI-ն չի պահպանում քարտի ամբողջական համարը կամ CVV անվտանգության կոդը, եթե նման տվյալները KHNAMI-ին չեն փոխանցվում կամ չեն մշակվում նրա կողմից։

KHNAMI-ն կարող է պահպանել գործարքի համարը, վճարման կարգավիճակը, գումարը, վճարման ամսաթիվը, ծառայության կամ պատվերի տվյալները և հաշվապահական նպատակների համար անհրաժեշտ այլ տեղեկություններ։

Վճարումը համարվում է կատարված այն դեպքում, երբ KHNAMI-ն կամ նրա վճարային համակարգը ստանում է տվյալ վճարման հաջող հաստատումը։

Չհաստատված, մերժված, հետ շրջված կամ տեխնիկապես անավարտ գործարքը չի համարվում կատարված վճարում։

4. Երբ է վճարումը ենթակա կատարման

Եթե կոնկրետ ծառայության համար այլ պայման չկա, վճարման ժամանակը կարող է սահմանվել անհատական պայմանագրով կամ KHNAMI-ի և պացիենտի կողմից նախապես պայմանավորված։

Որոշ ծառայությունների կամ ծառայությունների փաթեթների համար KHNAMI-ն կարող է պահանջել կանխավճար կամ ամբողջական նախնական վճարում։

Եթե վճարումից հետո պազր է դառնում, որ  KHNAMI-ն չի կարող ապահովել տվյալ ծառայության մատուցումը և կողմերը չեն նախատեսում այլ լուծում, KHNAMI-ն պարտավորվում է գումարը ամբողջությամբ վերադաձնել կամ վերադարձնել այն մասով, որով չի կարողացել ապահովի ծառայության մատուցւոմը։ 

5. Ապագա ծառայությունների դադարեցում

Պացիենտը կամ համապատասխան իրավասություն ունեցող անձը կարող է տեղեկացնել KHNAMI-ին ապագայում նախատեսված ծառայությունների դադարեցման մասին։

Ապագա ծառայությունների դադարեցումը չի ազդում արդեն պատշաճ կերպով մատուցված ծառայությունների համար վճարման պարտավորությունների վրա։

Կանխավճարով արված ծառայությունների չօգտագործված մասի վերահաշվարկը կատարվում է սույն Քաղաքականության 7-րդ բաժնի համաձայն։

Ծառայության դադարեցումը չի նշանակում բժշկական, հաշվապահական կամ այլ պարտադիր փաստաթղթերի ավտոմատ ոչնչացում։

6. Պլանավորված այցի չեղարկում կամ տեղափոխում

Առանձին տնային այցի կամ այլ պլանավորված ծառայության չեղարկման կամ տեղափոխման համար Պացիենտը, նրա ներկայացուցիչը կամ ծառայությունը կազմակերպող անձը պետք է տեղեկացնի KHNAMI-ին։

Եթե KHNAMI-ն կոնկրետ ծառայության համար սահմանել է, որ այցը պետք է չեղարկվի կամ տեղափոխվի պլանավորված ժամից առնվազն 24 ժամ առաջ, այդ պայմանը կիրառվում է տվյալ ծառայության նկատմամբ՝ նախապես հրապարակված կամ համաձայնեցված կարգով։

Եթե ծանուցումը ստացվել է 24 ժամից պակաս ժամանակ առաջ, KHNAMI-ն կարող է կիրառել տվյալ ծառայության համար նախապես պայմանավորված ուշ չեղարկման պայմանը միայն այն չափով, որքանով դա թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նախատեսված է տվյալ ծառայության պայմաններում։

Ուշ չեղարկման դեպքում վճարման ենթակա գումարը պետք է լինի հստակ, նախապես հասանելի կամ կողմերի միջև համաձայնեցված։

Եթե այցը չի կայացել KHNAMI-ի պատճառով, ուշ չեղարկման վճար չի կիրառվում։

Բացառիկ կամ անհաղթահարելի հանգամանքների դեպքում KHNAMI-ն կարող է յուրաքանչյուր դեպքը դիտարկել անհատապես՝ առանց նման որոշումը հետագա բոլոր դեպքերի համար պարտադիր դարձնելու։

7. Կանխավճարով ծառայություններ և ծառայությունների փաթեթներ

Եթե Պացիենտը կամ իրավասու անձը կանխավճարվով արված ծառայությունը կամ ծառայությունների փաթեթը դադարեցնում է մինչև բոլոր ծառայությունների մատուցումը, KHNAMI-ն հաշվարկում է արդեն փաստացի մատուցված ծառայությունների արժեքը։

Վերադարձվող գումարի հաշվարկման ընդհանուր սկզբունքը հետևյալն է՝

Վերադարձվող գումար = փաստացի վճարված գումար − արդեն պատշաճ կերպով մատուցված ծառայությունների արժեք − վերադարձի հետ կապված փաստացի առաջացած և օրենքով թույլատրելի ծախսեր։

Եթե ծառայությունների փաթեթի համար կիրառվել է հատուկ կամ զեղչված գին, վերահաշվարկի կարգը պետք է նախապես հստակեցվի փաթեթի պայմաններում։

Եթե արդեն մատուցված ծառայությունների արժեքը հավասար է կամ գերազանցում է փաստացի վճարված գումարը, վերադարձ չի կատարվում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ տվյալ պայմանագրով նախատեսված է այլ բան։

Չվճարված և փաստացի մատուցված ծառայության գումարը մնում է վճարման ենթակա՝ կիրառելի պայմանների համաձայն։

8. Վերադարձի հիմքեր

Վերադարձ կարող է կատարվել, մասնավորապես, եթե՝

Արդեն պատշաճ կերպով մատուցված բժշկական կամ խնամքի ծառայության համար գումարը չի վերադարձվում միայն այն պատճառով, որ Պացիենտը կամ պատվիրատուն հետագայում փոխել է իր որոշումը։

Սույն դրույթը չի սահմանափակում սպառողի այն իրավունքները, որոնք պարտադիր կերպով նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

9. Վերադարձի ժամկետ և եղանակ

Վերադարձվող գումարի վերջնական չափը որոշելուց հետո KHNAMI-ն վերադարձը նախաձեռնում է ողջամիտ ժամկետում և, եթե այլ ժամկետ չի պահանջվում օրենքով կամ պայմանագրով, սովորաբար՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում։

Հնարավորության դեպքում վերադարձը կատարվում է սկզբնական վճարման եղանակով։

Եթե սկզբնական վճարման եղանակով վերադարձը տեխնիկապես անհնար է կամ անհրաժեշտ է այլ ընթացակարգ, KHNAMI-ն կարող է համաձայնեցնել օրինական և անվտանգ այլ վերադարձի եղանակ։

Վճարային ծառայություն մատուցողին, բանկին կամ քարտային համակարգին կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ ժամանակ վերադարձված գումարը վճարողի հաշվին արտացոլելու համար։ Այդպիսի հանգամանքը գտնում է KHNAMI-ի անմիջական վերահսկողությունից դուրս։

Վերադարձ իրականացնելուց առաջ KHNAMI-ն կարող է ողջամտորեն ձեռնարկել միջոցներ ստուգել վճարման հանգամանքը, դիմողի ինքնությունը և վերադարձ պահանջելու իրավասությունը։

11. KHNAMI-ի կողմից ծառայության չեղարկում կամ դադարեցում

KHNAMI-ն կարող է չեղարկել, հետաձգել, կասեցնել կամ դադարեցնել ծառայությունը, եթե դա անհրաժեշտ է բժշկական, մասնագիտական, անվտանգության կամ իրավական պատճառներով։

Եթե KHNAMI-ն կանխավճարված ծառայությունը դադարեցնում է իր կողմից առաջացած պատճառներով և ծառայության չմատուցված մասի համար այլ ընդունելի լուծում չի առաջարկվում, չօգտագործված կանխավճարի մնացորդը վերահաշվարկվում և վերադարձվում է։

Եթե ծառայության դադարեցումը պայմանավորված է Պացիենտի առողջական վիճակի փոփոխությամբ կամ մասնագիտական գնահատմամբ, KHNAMI-ն գնահատում է արդեն մատուցված և չմատուցված ծառայությունների ծավալը՝ վերադարձի հարցը լուծելու համար։

12. Վճարային սխալ կամ կրկնակի վճարում

Եթե վճարողը կարծում է, որ վճարումը սխալ է կատարվել, կրկնակի է գանձվել կամ այլ խնդիր է առաջացել, նա պետք է տեղեկացնի KHNAMI-ին։

KHNAMI-ն կարող է պահանջել տվյալ վճարումը նույնականացնելու և հարցը ուսումնասիրելու համար ողջամտորեն անհրաժեշտ տեղեկություններ։

Վճարային խարդախության վերաբերյալ կասկածի դեպքում KHNAMI-ն կարող է իրականացնել անհրաժեշտ ստուգումներ և տվյալներ տրամադրել իրավասու անձանց կամ մարմիններին միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված կամ պահանջվող դեպքերում։

13. Կապ

Վճարման, վերադարձի կամ չեղարկման հարցերով կարող եք դիմել՝

«KHNAMI» Palliative Care Center LLC
ՀՎՀՀ՝ 00211847
ՀՀ, Երևան, Գ. Շերամի փ. 2
Էլեկտրոնային փոստ՝ contact@khnami-center.com
Հեռախոս՝ +374 93 577 539

14. Կիրառելի իրավունք

Սույն դրույթների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

Եթե սույն դրույթներից որևէ մեկը հակասում է Հայաստանի Հանրապետության պարտադիր օրենսդրական կարգավորումներին, ապա կիրառվում է համապատասխան պարտադիր իրավական նորմը։

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ընդհանուր դրույթներ և տվյալների մշակման պատասխանատու

«KHNAMI» իր գործունեության շրջանակում մշակում է անձնական տվյալներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

KHNAMI-ն պատասխանատու է իր կողմից անձնական տվյալների մշակման համար այն դեպքերում, երբ որոշում է տվյալների մշակման նպատակները և միջոցները։ 

Սույն դրույթները վերաբերում են KHNAMI-ի կողմից Կայքի, պացիենտի անձնական տվյալների, ամրագրումների, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, հաղորդակցության, վճարումների և հարակից գործունեության ընթացքում իրականացվող տվյալների մշակմանը։

Կապի տվյալներ՝

«KHNAMI» Palliative Care Center LLC
ՀՀ, Երևան, Գ. Շերամի փ. 2
ՀՎՀՀ՝ 00211847
Էլեկտրոնային փոստ՝ contact@khnami-center.com
Հեռախոս՝ +374 93 577 539

Առողջական վիճակին և բժշկական օգնությանը վերաբերող տվյալները կարող են համարվել հատուկ պաշտպանության ենթակա անձնական տվյալներ և, միաժամանակ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կազմել բժշկական գաղտնիք։

2. Դրույթների կիրառման շրջանակ

Սույն դրույթները կարող են կիրառվել՝

3. Ինչ տվյալներ կարող ենք մշակել

Կախված անձի կարգավիճակից և ստացվող կամ կազմակերպվող ծառայությունից՝ KHNAMI-ն կարող է մշակել հետևյալ տվյալները.

3.1. Նույնականացման և կապի տվյալներ

3.2. Առողջական և բժշկական տվյալներ

Կախված ծառայությունից՝

3.3. Լուսանկարներ

Բժշկական կամ խնամքի նպատակով, անհրաժեշտության դեպքում, կարող են մշակվել Պացիենտի առողջական վիճակը, խնամքի ընթացքը կամ դրա փոփոխությունները փաստաթղթավորելու համար անհրաժեշտ լուսանկարներ։

3.4. Վճարումների և ծառայությունների տվյալներ

Եթե քարտային տվյալները մուտքագրվում են անմիջապես բանկի կամ վճարային ծառայություն մատուցողի դաշտում, KHNAMI-ն չի պահպանում քարտի ամբողջական համարը կամ CVV կոդը։

3.6. Հաղորդակցության տվյալներ

4. Տվյալների աղբյուրները

KHNAMI-ն անձնական տվյալները կարող է ստանալ՝

Այլ անձի վերաբերյալ տվյալ տրամադրող անձը պատասխանատու է իր կողմից տվյալները փոխանցելու համար։ 

5. Անձնական տվյալների մշակման նպատակները

KHNAMI-ն անձնական տվյալները մշակում է ծառայության իրականացման և այլ իրավաչափ նպատակների համար, ներառյալ՝

6. Առողջական տվյալներ և բժշկական գաղտնիք

Առողջական տվյալների պաշտպանությունը KHNAMI-ի համար ունի առանձնահատուկ նշանակություն։

Պացիենտի բժշկական տվյալների հասանելիությունը տրամադրվում է միայն այն աշխատակիցներին և այլ անձանց, որոնց նման հասանելիությունը անհրաժեշտ է իրենց մասնագիտական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու համար կամ որոնք նման տեղեկություն ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

7. Ներկայացուցիչների և հարազատների հասանելիություն

KHNAMI-ն կարող է ստուգել այն անձի ինքնությունը և իրավասությունը, որը դիմում է Պացիենտի անունից կամ ցանկանում է ստանալ Պացիենտի վերաբերյալ պաշտպանված տեղեկատվություն։

Առկա թույլտվության կամ լիազորության դեպքում KHNAMI-ն կարող է սահմանել հասանելիության ծավալը՝ հաշվի առնելով տրված իրավասությունը և տվյալ տեղեկատվության բնույթը։

11. Տվյալների ստացողներ և ծառայություն մատուցողներ

Անհրաժեշտության և իրավաչափ հիմքի առկայության դեպքում KHNAMI-ի կողմից մշակվող տվյալները կարող են հասանելի դառնալ կամ փոխանցվել՝

KHNAMI-ն տվյալներ է տրամադրում միայն այն ծավալով, որն անհրաժեշտ է տվյալ փոխանցման կամ ծառայության նպատակի համար։

13. Վճարային տվյալներ

Առցանց վճարումները մշակվում են KHNAMI-ի կողմից օգտագործվող բանկային կամ վճարային ենթակառուցվածքի միջոցով։

KHNAMI-ն կարող է պահել գործարքի գումարը, վճարման կարգավիճակը, վճարման ամսաթիվը և հաշվապահական կամ վեճերի լուծման համար անհրաժեշտ այլ տվյալներ։

15. Լուսանկարներ

Լուսանկարները կարող են արվել կամ պահպանվել, եթե դրանք անհրաժեշտ են բժշկական օգնության, խնամքի կամ առողջական վիճակի փոփոխությունների փաստաթղթավորման համար։

Նույնականացվող Պացիենտի լուսանկարները գովազդային, հանրային կամ մարքեթինգային նպատակներով չեն հրապարակվում առանց համապատասխան առանձին իրավական հիմքի և, անհրաժեշտության դեպքում, Պացիենտի կամ նրա իրավասու ներկայացուցչի պատշաճ համաձայնության։

Կլինիկական պատկերների մասնագիտական ուսուցման, գիտական կամ ներկայացման նպատակներով օգտագործման դեպքում KHNAMI-ն կիրառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի պաշտպանության միջոցները։

Միայն դեմքի չերևալը ինքնին միշտ չէ, որ բավարար է անձին նույնականացնելու հնարավորությունը բացառելու համար։

16. Տվյալների պահպանման ժամկետներ

KHNAMI-ն անձնական տվյալները պահպանում է միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է տվյալների մշակման նպատակի համար, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ տեսակի տեղեկության համար նախատեսված չէ ավելի երկար պարտադիր պահպանման ժամկետ։

Բժշկական փաստաթղթերը պահվում են Հայաստանի Հանրապետության առողջապահական և արխիվային օրենսդրությամբ տվյալ փաստաթղթի տեսակի համար սահմանված ժամկետներով։

Վճարային և հաշվապահական տվյալները պահպանվում են Հայաստանի Հանրապետության հարկային, հաշվապահական և այլ կիրառելի օրենսդրությամբ նախատեսված ժամկետներով։

Անվտանգության, համակարգային և տեխնիկական գրառումները պահվում են միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է անվտանգության, խախտումների կանխման, համակարգի աշխատանքի կամ իրավական պահանջների կատարման համար։

Եթե պահպանման ժամկետները փոփոխվում են օրենսդրությամբ, կիրառվում են տվյալ պահին գործող պարտադիր պահանջները։

17. Բողոքներ և կապ

Անձնական տվյալների պաշտպանության, բժշկական գաղտնիքի կամ սույն Քաղաքականության վերաբերյալ հարցերով կարող եք դիմել՝

«KHNAMI» Palliative Care Center LLC
ՀՎՀՀ՝ 00211847
ՀՀ, Երևան, Գ. Շերամի փ. 2
Էլեկտրոնային փոստ՝ contact@khnami-center.com
Հեռախոս՝ +374 93 577 539

Անձը կարող է նաև օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ իրավասու պետական մարմին կամ դատարան դիմելու իրավունքից։

26. Լեզու և կիրառելի իրավունք

Սույն դրույթների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

Դրույթները կարող են հրապարակվել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Լեզվական տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում հայերեն տարբերակը գերակայում է։