ՀՏՀ

Ի՞նչ է պալիատիվ խնամքը և ում համար է այն նախատեսված։

Պալիատիվ խնամքը նպատակ ունի նվազեցնել ցավն ու անհարմարությունները, ինչպես նաև աջակցել հիվանդին և իր ընտանիքին ծանր հիվանդության ընթացքում։ Այն ներառում է ցավի վերահսկում, մարմնի հիգիենայի պահպանում, հոգեբանական աջակցություն և ընտանիքի խորհրդատվություն։ Այն նախատեսված է հիվանդության տարբեր փուլերում՝ կյանքի որակի պահպանման համար։

Արդյո՞ք կենտրոնն ապահովում է նաև հոգեբանական աջակցություն հիվանդների և նրանց հարազատների համար։

Այո։ Պալիատիվ բուժօգնությունն ու խնամքը պահանջում են ոչ միայն բարձր որակավորում ունեցող մասնագետների շարունակական աշխատանք և ժամանակակից բժշկական մոտեցումներ, այլև հոգեբանական պատրաստվածություն։ Մենք աջակցում ենք թե՛ բուժառուներին, թե՛ նրանց ընտանիքներին այս դժվարին շրջանում։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիվանդին կենտրոն ընդունելու համար։

Հիվանդի ընդունելության համար անհրաժեշտ են անձը հաստատող փաստաթղթեր (հիվանդի և ուղեկցող անձի անձնագրեր), ինչպես նաև առկա բժշկական փաստաթղթերը, էպիկրիզները, բժշկի նշանակումները և նախորդող բուժումների մասին տեղեկատվությունը։ Ընդունելությունից առաջ մեր մասնագետները նախնական խորհրդատվություն են տրամադրում՝ ճշտելու բուժառուի կարիքները։

Արդյո՞ք հարազատները կարող են այցելել հիվանդներին և ինչպիսի՞ն է այցելությունների կարգը։

Այո, հարազատների այցելությունները խրախուսվում են, քանի որ հոգեբանական կապն ու շփումը շատ կարևոր են բուժառուի համար։ Այցելությունները կազմակերպվում են նախապես սահմանված ժամերին՝ հաշվի առնելով հիվանդների հանգիստն ու կենտրոնի ներքին կարգապահական կանոնները։

Փաթեթներ

Փաթեթ 1

երկարատև խնամքի պլանավորում

420000 ֏

  • Տնային խնամք (8 ժ հսկողություն)
  • Տնային խնամք
  • Կերակրում
  • Լոգանք
  • Տակդիրի փոխում
  • լաբորատոր հետազոտություն
  • ցուցանիշների տեղադրում
Ընտրել

Փաթեթ 2

երկարատև խնամքի պլանավորում

540.000 ֏

  • Տնային խնամք (12 ժ հսկողություն)
  • Կերակրում
  • Լոգանք
  • Տակդիրի փոխում
  • Տակդիրի փոխում
  • Տակդիրի փոխում
Ընտրել

Փաթեթ 3

երկարատև խնամքի պլանավորում

678.000 ֏

  • Բժշկական խորհրդատվություն
  • Բժշկական խորհրդատվություն
  • Բժշկական խորհրդատվություն
  • Բժշկական խորհրդատվություն
Ընտրել