Ծառայություններ

Ծառայություններ

Մասնագիտացված բժշկական խնամք և բուժում

Պրոֆեսիոնալ անձնակազմն իրականացնում է շուրջօրյա բժշկական հսկողություն և պալիատիվ խնամք՝ նպատակ ունենալով բարելավել հիվանդների կյանքի որակը։ Ծառայությունների շրջանակը ներառում է ներերակային միջամտություններ, դեզինտօքսիկացիոն բուժում, ալբումինի կամ արյան բաղադրիչների փոխներարկում, անհրաժեշտ դեղորայքային բուժում, ինչպես նաև լաբորատոր հետազոտություններ (արյան ընդհանուր քննություն, գլյուկոզա, կրեատինին, միզանյութ)։

Մասնագիտացված բժշկական խնամք և բուժում

Ցավի կառավարում և շնչառական աջակցություն

Մեր խնամքի անբաժանելի մասն են կազմում ցավի արդյունավետ կառավարումն ու սիմպտոմատիկ բուժումը, ներառյալ նպատակահարմար ցավազրկումը՝ թմրամիջոցների կիրառմամբ։ Շնչառական աջակցությունն իրականացվում է շարժական թթվածնի կոնցենտրատորների և մատակարարման կենտրոնացված համակարգի միջոցով։

Ցավի կառավարում և շնչառական աջակցություն

Ամենօրյա խնամք, հիգիենա և սնունդ

Մենք հոգ ենք տանում հիվանդների հիգիենայի և առօրյա կարիքների մասին՝ ներառյալ պարկելախոցերի կանխարգելումն ու բուժումը, դրենաժների և ստոմաների խնամքը, ինչպես նաև սովորական կամ զոնդային կերակրումը։ Կենտրոնում կազմակերպվում է որակյալ և հաշվեկշռված 3-անգամյա սնունդ, իսկ անհրաժեշտության դեպքում տրամադրվում են նաև կոլոստոմի պայուսակներ, միզամուղներ և անձեռոցիկներ։

Ամենօրյա խնամք, հիգիենա և սնունդ

Փաթեթներ

Փաթեթ 1

երկարատև խնամքի պլանավորում

420000 ֏

  • Տնային խնամք (8 ժ հսկողություն)
  • Տնային խնամք
  • Կերակրում
  • Լոգանք
  • Տակդիրի փոխում
  • լաբորատոր հետազոտություն
  • ցուցանիշների տեղադրում
Ընտրել

Փաթեթ 2

երկարատև խնամքի պլանավորում

540.000 ֏

  • Տնային խնամք (12 ժ հսկողություն)
  • Կերակրում
  • Լոգանք
  • Տակդիրի փոխում
  • Տակդիրի փոխում
  • Տակդիրի փոխում
Ընտրել

Փաթեթ 3

երկարատև խնամքի պլանավորում

678.000 ֏

  • Բժշկական խորհրդատվություն
  • Բժշկական խորհրդատվություն
  • Բժշկական խորհրդատվություն
  • Բժշկական խորհրդատվություն
Ընտրել