Փաթեթ 1
երկարատև խնամքի պլանավորում
420000 ֏
- Տնային խնամք (8 ժ հսկողություն)
- Տնային խնամք
- Կերակրում
- Լոգանք
- Տակդիրի փոխում
- լաբորատոր հետազոտություն
- ցուցանիշների տեղադրում
«Խնամի» պալիատիվ կենտրոնն ապահովում է շուրջօրյա պահպանողական և բժշկական խնամք ծանր հիվանդների համար: Մեր նպատակն է ստեղծել հնարավորինս հարմարավետ պայմաններ և բարձրացնել հիվանդների կյանքի որակը:
Կենտրոնում տրամադրվում է 24/7 բուժքույրական խնամք և բժշկի հսկողություն, ցավի կառավարում ու սիմպտոմատիկ բուժում, կենտրոնացված թթվածին և ներերակային միջամտություններ։ Հիվանդների համար ապահովված են հարմարավետ սենյակներ՝ առանձին սանհանգույցով, TV-ով, ինտերնետով և սառնարանով, ինչպես նաև կազմակերպվում է 3 անգամյա հաշվեկշռված սնունդ և հիգիենայի համապատասխան միջոցառումներ:
24/7 Բուժքույրական խնամք
3 Անգամյա սնունդ
500+ Հաճախորդ
«Խնամի» պալիատիվ կենտրոնը մասնագիտացված բժշկական կենտրոն է, որը պալիատիվ բժշկական օգնություն և խնամք է տրամադրում ծանր և քրոնիկ հիվանդություններով տառապող բուժառուներին։
Կենտրոնը հիմնադրվել է 2019 թվականին՝ Երևանում ի պատասխան պալիատիվ օգնության բժշկական ծառայությունների տարեց տարի աճող անհրաժեշտությանը։ 2020 թվականից «Խնամին» սկսել է ընդունել բուժառուների և իրականացնել պալիատիվ բժշկական օգնություն՝ ստացիոնարում և բուժառուի տանը։
Իր գործունեության վեց տարիների ընթացքում «Խնամի» պալիատիվ կենտրոնը բժշկական օգնություն և խնամք է տրամադրել հարյուրավոր տարբեր ծանր հիվանդություններով և կլինիկական վիճակներով բուժառուներին։ Մեր բուժառուների թվում են ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող, նեյրոդեգեներատիվ հիվանդություններով տառապող, ինսուլտից և կոտրվածքից հետո ծանր ֆունկցիոնալ խանգարումներով անձինք, դեմենցիա ունեցող բուժառուներ, ինչպես նաև այլ ծանր և քրոնիկ հիվանդություններից տառապող մարդիկ։
Պալիատիվ բժշկական օգնության հիմնական նպատակն է բարելավել բուժառուի կյանքի որակը, թեթևացնել ցավը և հիվանդության հետ կապված այլ ախտանշանները, ինչպես նաև աջակցել բուժառուին և նրա ընտանիքին հիվանդության տարբեր փուլերում։
Տարիների ընթացքում «Խնամին» ձևավորել է վստահելի համագործակցություն բուժառուների և նրանց ընտանիքների, ինչպես նաև բժիշկների և այլ բուժաշխատողների հետ։ Մեզ համար այս վստահությունը մեր աշխատանքի կարևորագույն գնահատականներից է և միևնույն ժամանակ՝ մեծ պատասխանատվություն։
«Խնամի» կենտրոնի կարևորագույն առավելություններից մեկը մեր մասնագիտական թիմն է։ Բժիշկները, բուժքույրերը և խնամքի մասնագետները աշխատում են որպես միասնական թիմ՝ առաջնորդվելով պալիատիվ բժշկության հիմնարար սկզբունքներով և յուրաքանչյուր բուժառուի անհատական կարիքների գնահատմամբ։
Մենք հավատում ենք, որ ծանր քրոնիկ հիվանդության դեպքում բժշկական օգնությունը չպետք է սահմանափակվի միայն հիվանդության բուժմամբ։ Երբ հիվանդության բուժումը այլևս հնարավոր չէ կամ բուժման հիմնական նպատակը հիվանդության վերացումը չէ, պալիատիվ օգնությունը կենտրոնանում է ախտանշանների վերահսկման, կյանքի որակի պահպանման և բարելավման, ինչպես նաև բուժառուի արժանապատվության ապահովման վրա։
Մեր առաքելությունն է տրամադրել պալիատիվ բժշկական օգնություն՝ արժանապատվությամբ, մասնագիտական բարձր պատասխանատվությամբ և բարությամբ։
«Խնամի» կենտրոնում յուրաքանչյուր բուժառու առաջին հերթին մարդ է՝ իր բժշկական, հոգեբանական, սոցիալական և ընտանեկան կարիքներով։ Այդ պատճառով մեր աշխատանքում կարևոր է ոչ միայն հիվանդության ախտանշանների կառավարումը, այլև բուժառուի և նրա ընտանիքի ամբողջական աջակցությունը։
երկարատև խնամքի պլանավորում
420000 ֏
երկարատև խնամքի պլանավորում
540.000 ֏
երկարատև խնամքի պլանավորում
678.000 ֏
Շնորհակալություն։ Ձեր նամակը ուղարկվել է։