Բեգլարյան Ա.

Բեգլարյան Ա.

Գլխավոր բժիշկ, վիրաբույժ

Արմեն Բեգլարյանը փորձառու բժիշկ-վիրաբույժ է, որի մասնագիտական գործունեությունը ներառում է կլինիկական վիրաբուժությունը, ռազմական բժշկությունը և բժշկական կրթությունը։ Նա ունի երկարամյա աշխատանքային փորձ՝ ձեռք բերած ինչպես բժշկական հաստատություններում, այնպես էլ զինվորական բժշկական ծառայության ոլորտում։ 

1989–1996 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում՝ ստանալով բժշկի որակավորում։ 1996–1997 թվականներին անցել է ինտերնատուրա Վայքում։ 1998–2001 թվականներին ուսումը շարունակել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայում, որտեղ գերազանցությամբ ստացել է բժշկության մագիստրոսի աստիճան։

2016 թվականից աշխատում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ որպես ռազմադաշտային վիրաբուժության դասախոս։ Նրա գործունեությունը ներառում է բժշկական կրթություն և ապագա բժիշկների մասնագիտական պատրաստման գործընթացին մասնակցություն։ 2024 ից առ այսօր աշխատում է “Խնամի” պալիատիվ կենտրոնում որպես գլխավոր բժիշկ: