Նորություններ
Ի՞նչ է պալիատիվ խնամքը
Ծանր հիվանդությունների բարդությունների և մարտահրավերների հետ բախվելիս անչափ կարևոր է մասնագիտական ու հոգատար մոտեցումը։ Պալիատիվ խնամքը նպատակ ունի նվազեցնել ցավն ու անհարմարությունները, ինչպես նաև համակողմանիորեն աջակցել հիվանդին և նրա ընտանիքին այս դժվարին շրջանում։
Մասնագիտական մոտեցում
Պալիատիվ բուժօգնությունն ու խնամքը պահանջում են բարձր որակավորում ունեցող մասնագետների շարունակական աշխատանք, ժամանակակից բժշկական մոտեցումներ, անհրաժեշտ սարքավորումներ, հարմարավետ պայմաններ և ամենակարևորը՝ հոգեբանական պատրաստվածություն ու նվիրվածություն։
Պառկելախոցերի կանխարգելումն ու խնամքը
Երկարատև անկողնային ռեժիմը և սահմանափակ շարժունակությունը հաճախ ուղեկցվում են առողջական լրացուցիչ մարտահրավերներով, որոնցից ամենավտանգավորներից են ճնշման խոցերը (պառկելախոցերը)։