Պալիատիվ բուժօգնություն արժանավայել  և լի բարությամբ

Պալիատիվ բուժօգնություն արժանավայել  և լի բարությամբ

Ծառայություններ

Պալիատիվ խնամք՝ արժանավայել և լի բարությամբ

Ծառայություններ

Մեր մասին

Խնամի Պալիատիվ բուժօգնության կենտրոն

«Խնամի» պալիատիվ կենտրոնն ապահովում է շուրջօրյա պահպանողական և բժշկական խնամք ծանր հիվանդների համար: Մեր նպատակն է ստեղծել հնարավորինս հարմարավետ պայմաններ և բարձրացնել հիվանդների կյանքի որակը: 

Կենտրոնում տրամադրվում է 24/7 բուժքույրական խնամք և բժշկի հսկողություն, ցավի կառավարում ու սիմպտոմատիկ բուժում, կենտրոնացված թթվածին և ներերակային միջամտություններ։ Հիվանդների համար ապահովված են հարմարավետ սենյակներ՝ առանձին սանհանգույցով, TV-ով, ինտերնետով և սառնարանով, ինչպես նաև կազմակերպվում է 3 անգամյա հաշվեկշռված սնունդ և հիգիենայի համապատասխան միջոցառումներ:

24/7 Բուժքույրական խնամք

3 Անգամյա սնունդ

500+ Հաճախորդ

Ծառայություններ

Մասնագիտացված բժշկական խնամք և բուժում

Պրոֆեսիոնալ անձնակազմն իրականացնում է շուրջօրյա բժշկական հսկողություն և պալիատիվ խնամք՝ նպատակ ունենալով բարելավել հիվանդների կյանքի որակը։ Ծառայությունների շրջանակը ներառում է ներերակային միջամտություններ, դեզինտօքսիկացիոն բուժում, ալբումինի կամ արյան բաղադրիչների փոխներարկում, անհրաժեշտ դեղորայքային բուժում, ինչպես նաև լաբորատոր հետազոտություններ (արյան ընդհանուր քննություն, գլյուկոզա, կրեատինին, միզանյութ)։

Մասնագիտացված բժշկական խնամք և բուժում

Ցավի կառավարում և շնչառական աջակցություն

Մեր խնամքի անբաժանելի մասն են կազմում ցավի արդյունավետ կառավարումն ու սիմպտոմատիկ բուժումը, ներառյալ նպատակահարմար ցավազրկումը՝ թմրամիջոցների կիրառմամբ։ Շնչառական աջակցությունն իրականացվում է շարժական թթվածնի կոնցենտրատորների և մատակարարման կենտրոնացված համակարգի միջոցով։

Ցավի կառավարում և շնչառական աջակցություն

Ամենօրյա խնամք, հիգիենա և սնունդ

Մենք հոգ ենք տանում հիվանդների հիգիենայի և առօրյա կարիքների մասին՝ ներառյալ պարկելախոցերի կանխարգելումն ու բուժումը, դրենաժների և ստոմաների խնամքը, ինչպես նաև սովորական կամ զոնդային կերակրումը։ Կենտրոնում կազմակերպվում է որակյալ և հաշվեկշռված 3-անգամյա սնունդ, իսկ անհրաժեշտության դեպքում տրամադրվում են նաև կոլոստոմի պայուսակներ, միզամուղներ և անձեռոցիկներ։

Ամենօրյա խնամք, հիգիենա և սնունդ

Փաթեթներ

Փաթեթ 1

երկարատև խնամքի պլանավորում

420000 ֏

  • Տնային խնամք (8 ժ հսկողություն)
  • Տնային խնամք
  • Կերակրում
  • Լոգանք
  • Տակդիրի փոխում
  • լաբորատոր հետազոտություն
  • ցուցանիշների տեղադրում
Ընտրել

Փաթեթ 2

երկարատև խնամքի պլանավորում

540.000 ֏

  • Տնային խնամք (12 ժ հսկողություն)
  • Կերակրում
  • Լոգանք
  • Տակդիրի փոխում
  • Տակդիրի փոխում
  • Տակդիրի փոխում
Ընտրել

Փաթեթ 3

երկարատև խնամքի պլանավորում

678.000 ֏

  • Բժշկական խորհրդատվություն
  • Բժշկական խորհրդատվություն
  • Բժշկական խորհրդատվություն
  • Բժշկական խորհրդատվություն
Ընտրել

Մեր թիմը

Արձագանքներ

  • Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Խնամի կենտրոնի աշխատակազմին: Նրանք ունեն հիանալի, հոգատար և պրոֆեսիոնալ սպասարկում։

    Աշոտ Ենոքյան

  • Պրոֆեսիոնալ անձնակազմ, հոգատար վերաբերմունք։ Շատ կարևոր աշխատանք եք կատարում` հիվանդների կյանքի որակը բարձրացնելու համար։Շնորհակալ եմ։

    Սիրուշ Ապրեսյան

  • Իմ անսահման շնորհակալությունը Խնամի կենտրոնի ողջ անձնակազմին ձեր աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։ Ձեր շնորհիվ ես վերադարձա բնականոն կյանքին։

    Իրինա Կազ

  • Անչափ շնորհակալ ենք հոգատար վերաբերմունք և պրոֆեսիոնալ մոտեցման համար։ Առանձնահատուկ շնորհակալություն տնօրեն Տիկին Դիաննային մարդ տեսակի համար։

    Անահիտ Աղաբաբյան

Home banner

Ստացեք խորհրդատվություն

Նորություններ